ԼԻՄՈՆՉԵԼԼՈ

Լիմոնչելլո

Բաղադրիչներ.

կիտրոն – 3 հատ,

շաքարավազ – 700 գ,

ջուր –  750 մլ,

սպիրտ (96%) — 750 մլ

Ընտրել դեղին, բարակ կեղևով կիտրոններ: Լվանալ, կեղևը սուր դանակով հանել: Կիտրոնները կիսել, քամել: Կեղևը, հյութը, սպիրտը լցնել ապակե շշի մեջ: Մեկ ամիս անց քամել լիկյորը: Օշարակ եփել: Ջուրը տաքացնել, շաքարավազն ավելացնել և խառնելով եփել  3-4 րոպե, մինչև ձուլվի: Օշարակը սառեցնել: Քամած լիկյորը խառնել շաքարաջրին: Լցնել շշերի մեջ, թրմել ևս հինգ օր: Մատուցել սառը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով