ԶԱՖՐԱՆՈՎ ՀԱՎԻ ՄԻՍ

Հավի միս զաֆրանով

Բաղադրիչներ.
հավի բդիկներ – 2 կգ,
սոխ – 2 գլուխ,
ձիթայուղ – 100 մլ,
կոճապղպեղ – 20 գ,
դարչին – 1 ճ. գդ,
կծու պղպեղ – 1 թ. գդ.,
զաֆրան – 1 պտղունց,
կիտրոն – 2 հատ,
կանաչ գետնանուշ –  50 գ,
աղ, սև պղպեղ

Սոխը խոշոր կտրատել, կոճապղպեղը քերիչով անցկացնել: Զաֆրանի վրա եռացած ջուր լցնել (50 մլ) և թողնել  2–3 րոպե: Խորը թասի մեջ հավի միսը մարինացնել զաֆրանի, կիտրոնի հյութի, ձիթայուղի, քերած կոճապղպեղի, դարչնի և կծու պղպեղի խառնուրդի մեջ: Աղ ցանել, խառնել և թողնել մի քանի ժամ: Հավը բանջարեղենի հետ դնել տապակի մեջ, կարելի է օգտագործել նաև ճզմած կիտրոնները: Տապակը դնել  200 աստիճան տաք ջեռոցում  35 րոպեով: Կանաչ գետնանուշը հավանգում ծեծել: Միսը հանել, վրան գետնանուշ ցանել, նորից 5–10 րոպե դնել ջեռոցը: Մատուցել կտրատած կանաչ սոխի ու մաղադանոսի հետ, որին ձիթայուղ և կիտրոնի հյութ է խառնված: Կարելի է մատուցել նաև բրինձ ձիթայուղով և կիտրոնի հյութով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով