ՄՍԱՅԻՆ ԿԵՔՍ

Մսային կեքս

Բաղադրիչներ.
ապխտած կրծքամիս — 150 գ,
երշիկ որսորդական — 2 հատ,
պանիր «Ռուսական» — 120 գ,
պահածոյացված լոբի — 400 գ,
սոխ — 1 գլուխ,
կանաչի,
խմոր.
ալյուր— 200 գ,
ձու — 3 հատ,
մայոնեզ — 2 ճ. գդ.,
թթվասեր — 2 ճ. գդ.,
աղ,
սոդա քացախով բացած — 0,5 թ. գդ.

Սոխը կտրատել, տապակել, ավելացնել կտրատած կրծքամիսը, կանաչին, կրակն անջատել և ավելացնել օղակ-օղակ կտրատած որսորդական երշիկն ու լոբին: Խառնուրդին աղ, պղպեղ ցանել: Պանիրը խորանարդիկներով կտրատել: Ձուն խառնել թթվասերին ու մայոնեզին: Ավելացնել աղ, սոդա, ալյուր: Եթե թանձր է, կարելի է մի քիչ կաթ խառնել: Երշիկով միջուկը լցնել տապակի մեջ, վրան լցնել խմորը: 

Կեքսը թխել 20 րոպե 200 աստիճանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով