ՄՍՈՎ ՌՈՒԼԵՏ

Մսով ռուլետ

Բաղադրիչներ.
աղացած միս – 500 գ,
ձու – 1 հում և 4 եփած,
կաթ – 1 ճ. գդ.,
սոխ – կես գլուխ,
սամիթ,
պաքսիմատ,
աղ, պղպեղ
Նախ խառնել կաթն ու պաքսիմատ, ապա միացնել աղացած մսին: Ավելացնել մանրացրած սոխը, սամիթը, աղ, պղպեղ ցանել: Տոպրակը փռել սեղանին, բարակ շերտով տարածել միսը, մեջը դնել 4 խաշած ձու և փաթաթել ռուլետի պես: Տոպրակը զգուշորեն հանել ընթացքում: Վրան քսել հարած դեղնուց, քերած պանիր շաղ տալ և 30 րոպե եփել 180-220 աստիճան ջերմության ջեռոցում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով