ՇՈԿՈԼԱԴՈՎ ԵՎ ԿԻՏՐՈՆՈՎ «ՄԱԴԼԵՆՆԵՐ»

Մադլեն

Բաղադրիչներ.

ալյուր – 70 գ և ևս 10 գ կաղապարին ցանելու համար,
կակաո – 20 գ,
փխրեցուցիչ – 2 գ,
շաքարավազ – 90 գ,
աղ – մի պտղունց,
կիտրոն – 1 հատ,
ձու – 2 հատ,
կարագ – 100 գ և ևս  5 գ տապակին քսելու համար

Ալյուրը մաղել թասի մեջ, խառնել կակաոն, փխրեցուցիչը: Առանձին ամանում խառնել աղն ու շաքարը: Մեկ քառորդ կիտրոնի կեղևը քերիչով անցկացնել, խառնել շաքարավազին: Ստացվում է թաց և հատիկավոր զանգված: Ձուն թեթևակի հարել, խառնել շաքարավազին: Կարագը հարել, ավելացնել ձվի զանգվածը, խառնել, մինչև ձուլվի: Ավելացնել կակաոյով ալյուրը և լավ խառնել: Ամանը փակել և գիշերը թողնել սառնարանում: Հաջորդ օրը ջեռոցը տաքացնել 220°C: Մադլենների կաղապարները սովորաբար ունենում են ծովային  խեցիների ձև: Յուղել կաղապարները և ալյուր ցանել: Խմորը լցնել, թխել կիսաբաց ջեռոցում: Դռան արանքում դնել փայտե գդալ և թխել 13-15 րոպե: Հանել, սառեցնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով