ԿԱՆԱՉ ՍՈՈՒՍՈՎ ԿԱՐՏՈՖԻԼ

Կանաչ սոուսով կարտոֆիլ

Բաղադրիչներ.
մաղադանոս – 50 գ,
սամիթ – 50 գ,
արևածաղկի ձեթ – 2 ճ. գդ.,
կարագ – 2 сճ. գդ.,
կարտոֆիլ – 4 հատ,
սխտոր – 2 պճեղ,
կիտրոն – 1/2 հատ,
աղ, սև պղպեղ

Սամիթն ու մաղադանոսը մանրացնել, լցնել բլենդերի մեջ: Ավելացնել աղ, սխտոր, սև պղպեղ, կիտրոնի հյութ, բուսայուղ և լավ խառնել: Միջին չափի կարտոֆիլները լվանալ: Կարտոֆիլի ծայրից մի քիչ կտրել և դնել կտրված կողմը դեպի նեքև: Ամեն կարտոֆիլի վրա չորս կտրվածք անել այնպես, որ այն բաժանվի ութ մասի, առանց հիմքի մասը կտրելու, այդպես այն կնմանվի ծաղկի: Տապակը յուղել, շարել կարտոֆիլները, որոնցից ամեն մեկի մեջ պետք է լցնել կանաչ սոուսից և զգուշորեն լցնել կարտոֆիլե «ծաղկի թեթերի» արանքները:
Ամեն կարտոֆիլի վրա մի քիչ կարագ դնել: Ծածկել փայլաթիթեղով և 180 աստիճան տաք ջեռոցում եփել  30 րոպե: Մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով