ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ ԵՎ ՇԱՄՊԻՆԻՈՆՈՎ ԳՐԱՏԵՆ

Գրատեն

Բաղադրիչներ.

խաշած կարտոֆիլ – 4 հատ,
խաշած կամ տապակած հավի կրծքամիս – 200 գ,
շամպինիոն – 150 գ,
սոխ – 1 գլուխ,
ձու – 2 հատ,
սերուցք 10% յուղ.- 100 գ,
սերուցք 30% յուղ. – 4-5 ճ. գդ.,
պինդ պանիր ( օրինակ, Պարմեզան) – 50 գ,
ձիթապտղի յուղ – 2 ճ. գդ.,
մսային սոուս – 2 ճ. գդ.,
սամիթ – 7 ճյուղ,
սխտորի փոշի, օրեգանո, ռեհան, պղպեղ- 3 պտղունց,
մշկընկույզ – 3 պտղունց,
աղացած պղպեղների խառնուրդ – 1/2 թ. գդ.,
սոխ, հազրեվարդ, մաղադանոս և համեմ չոր,  – 1/2 թ. գդ.,
կարագ փոքր կտոր,
պաքսիմատ – 2 ճ.գդ.

Տապակին կարագ քսել: Կարտոֆիլը մանրացնել, լցնել տապակի մեջ, որին նախապես պաքասիմատ է ցանված: Հավի միսը կտրատել, տարածել կարտոֆիլի վրա: Սոխը մանրացնել, տապակել մի գդալ բուսայուղով, լցնել հավի մսի վրա: Ձուն հարել, ավելացնել յուղոտ սերուցքը, հետո սովորական սերուցքը, աղ, պղպեղներ և մշկընկույզ ցանել, խառնել: Ձուն լցնել հավի ու կարտոֆիլի վրա, փայլաթիթեղով ծածկել և 200 աստիճան ջեռոցում 15 րոպե եփել, հետո ջերմաստիճանն իջեցնել 180 և եփել ևս 15-20 րոպե: Սունկը կտրատել, մի քիչ նուսայուղով տապակել, համեմել չոր կանաչիների խառնուրդով, մսի համար նախատեսված սոուսով: Սամիթը կտրատել, պանիրը քերել: Տապակը հանել ջեռոցից, վրան լցնել սունկը, սամիթը, պարմեզանը: Նորից դնել ջեռոցը, մինչև կարմիր կեղև ստացվի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով