ԱՊՈՒԽՏՈՎ ՏՈՐՏԻԼԻԱ

Ապուխտով տորտիլիա
Բաղադրիչներ.
փափուկ տորտիլիաներ կամ լոշիկներ- երկու տուփ,
պանիր Օլտերմանի կամ այլ յուղոտ պանիր – 500 գ,
ապխտած կրծքամիս – 300 գ,
բուլղարական պղպեղ – 1 հատ,
մաղադանոս – 2 փունջ,
համեմ – 2 փունջ
Պղպեղները մաքրել, սերմերը հեռացնել: Պղպեղը կտրատել համաչափ: Նույն ձևով և չափով կտրատել ապուխտը: Կանաչին մանր կտրատել, պանիրը քերիչով անցկացնել, խառնել բոլոր նշված բաղադրիչները: Դնել մի տորտիլիան հարթ մակերեսի վրա, քսել միջուկը, երկրորդ տորտիլիան դնել վրան, ձեռքով սեղմել: Թավան տաքացնել և միջին ուժգնության կրակի վրա տորտիլիան տապակել առանց յուղի: Հանել թավայից, չորս մասի բաժանել: Մատուցել այդպես կամ տապակած մսի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով