ՄՐԳԱՅԻՆ ՊԱՐՖԵ

Մրգային պարֆե

Բաղադրիչներ.

հատապտուղներ (ազնվամորի, հաղարջ, փշահաղարջ) – 200 գ,
դեղնուց –  4 հատ,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
կիտրոնի լիկյոր – 6 ճ. գդ.,
կոնյակ – 2 ճ. գդ.,
սերուցք – 1 բաժակ

Հատապտուղները լվանալ, չորացնել, վրան լցնել լիկյորի ու կոնյակի խառնուրդ,  30 րոպե թողնել: Դեղնուցը շաքարավազի հետ խառնել, ավելացնել 3 ճ. գդ. ջուր, գոլորշու վրա խառնել, մինչև թանձր փրփուր ստացվի: Դեղնուցի զանգվածով ամանը միանգամից դնել սառցաջրի մեջ, հարել մինչև սառչելը: Սերուցքը հարել և խառնել դեղնուցին, հետո ավելացնել պտուղները, զգույշ խառնել, լցնել մետաղական ամանների մեջ և սառեցնել: Սառը վիճակում կտրատել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով