ԱՂ ԴՐԱԾ ՍՈՒՆԿ

Աղ դրած սունկ

Բաղադրիչներ.

սունկ –  2,5 կգ,
աղ – 100 գ,
սև բուրավետ աղացած պղպեղ,
դափնու տերև,
սամիթ,
սխտոր

Սունկը մաքրել, լվանալ: Սունկի վրա սառը ջուր լցնել և դնել սառը տեղում: Հաջորդ օրը ջուրը թափել, սունկը հոսող ջրով լվանալ և շարել մեծ ամանի մեջ: Շերտ առ շերտ վրան աղ ցանել և համեմունքներ դնել: Վրան ծանրություն դնել: Սունկը պատրաստ կլինի 1,5 -2 ամիս անց: Պատրաստի սունկը պահել 5-6 աստիճանում լավ օդափոխվող սենյակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով