ՊԱՆՐՈՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՊՈՒՐ

Պանրով ֆրանսիական ապուր

Կարագ – 2 ճ.գ.,
ալյուր – 2 ճ. գ.,
մսի արգանակ – 4 բաժակ,
սպիտակ չոր գինի – 1/2 բաժակ,
հոլանդական պանիր – 750գ,
ձվի դեղնուց – 2 հատ,
թթվասեր – 2-3 ճ.գ.,
մաղադանոս, աղացած սև պղպեղ, մշկընկույզ, սխտոր

Բարակ պատերով կաթսայի մեջ կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը, խառնել: Փոքր առ փոքր ավելացնել տաք արգանակը,շարունակել խառնել: Ավելացնել գինին, մանրացրած սխտորը, պղպեղը և մշկընկույզը: Եռացնել, խառնել, ավելացնել քերած պանիրը:  Երբ պանիրը հալվի, ապուրը պատրաստ է: Կոտրել երկու ձվերը, սպիտակուցներն առանձնացնել, դեղնուցը հարել թթվասերի հետ, ավելացնել ապուրի վրա և լավ խառնել: Ավելացնել պանրի կտորները և մանրացրած մաղադանոսը: Մատուցել տաք վիճակում, տապակած հացի կտորների և ճզմած սխտորի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


3 Մեկնաբանություններ ՊԱՆՐՈՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՊՈՒՐ

  1. Թագուհի ասեց.

    ՊԱՆՐՈՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՊՈՒՐ_ ի մեջ ձվի սպիտակուցն են ավելացնում թե դեղնուցը

  2. Anna Khachikyan ասեց.

    Շատ կցանկանայի իմանալ նաև սոխով ապուրի բաղադրատոմսը:

    Շնորհակալություն!

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով