ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ ՏՈՄԱՏԻ ԱՊՈՒՐ

Տոմատի ապուր

Բաղադրիչներ.

տավարի փափկամիս  – 250 գ,
ապխտած խոզի կողեր – 150 գ,
մսի արգանակ – 1,5 լ,
կարտոֆիլ – 2 հատ,
սոխ – 1 գլուխ,
տոմատի մածուկ – 2 ճ. գդ.,
լոլիկ – 2 հատ,
սխտոր – 2 պճեղ,
աղացած պղպեղ – 1 ճ/ գդ.,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
սամիթ,
աղ
Միսը լվանալ, չորացնել, կտրատել: Խոզի մատները կտրատել, տապակել բուսայուղի մեջ երեք-չորս րոպե: Սխտորը, սոխը մանրացնել, մատների հետ տապակել մի քանի րոպե: Ավելացնել տոմատի մածուկը, պղպեղը, խառնել և թողնել մարմանդ կրակի վրա: Ավելացնել տավարի միսը: Լցնել արգանակը և եփել մոտ 40 րոպե: Լոլիկների կոթերը կտրել, կտրատել, կարտոֆիլը ևս մաքրել, կտրատել, լցնել ապուրի մեջ: Աղ, պղպեղ ցանել, մատուցել թարմ սամիթ շաղ տալով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով