ՇՈԿՈԼԱԴԵ ՏՈՐԹ ԱՌԱՆՑ ԱԼՅՈՒՐԻ

Առանց ալյուրի տորթ

Բաղադրիչներ.

սև դառը շոկոլադ – 200 գ,
կարագ –  100 գ,
ձու – 6 հատ,
շաքարավազ – 1-2 ճ. գդ.

Ջեռոցը տաքացնել 140 աստիճան: Գոլորշու վրա հալեցնել շոկոլադն ու կարագը: Մի քիչ հովացնել և մեկ առ մեկ ավելացնել ձվի դեղնուցները: Սպիտակուցներն առանձին հարել երկու գդալ շաքարավազի հետ, մինչև անշարժ զանգված դառնա: Սպիտակուցը զգուշորեն խառնել շոկոլադի զանգվածին: Տապակը յուղաթղթով ծածկել, լցնել խմորը և թխել 45-50 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով