ՍՈՒՆԿՈՎ ՐԻԶՈՏՏՈ

Սունկով րիզոտտո

Բաղադրիչներ.

Արբորիո բրինձ – 200 գ,
սոխ – 1 գլուխ,
հավի արգանակ կամ ջուր,
բուրավետ յուղ(սոխ, կարագ, բուսայուղ, քսցախ, սպիտակ գինի, հազրեվարդ) – 50 գ,
պանիր Պեկորինո Ռոմանո – 50 գ,
սունկ – 300 գ,
սունկ ապիտակ – 100 գ,
սպիտակ գինի – 100 մլ,
հազրեվարդ – 1 ճյուղ,
ուրց – 1 փունջ,
սամիթ, մաղադանոս,
կանաչ ռեհան,
աղ, պղպեղ

Սոխը մանրացնել, բուսայուղով տապակել: Ավելացնել բրինձը, մեկ րոպե տապակել: Քիչ-քիչ ավելացնել նաև գինին, երբ ներծծվի բրնձի մեջ, լցնել մի փոքր արգանակ, հետո կրկին ավելացնել, մինչև լիովին եփվի: Կանաչին ու սունկը մանրացնել: Սունկը բուսայուղով տապակել: Երբ բրինձը դեռ կիսաեփ է, ավելացնել սունկը, կանաչին, աղ, պղպեղ: Երբ ուտեստը գրեթե պատրաստ է, լցնել պանիրն ու բուրավետ յուղը, խառնել: Մատուցելիս րիզոտտոյի վրա քերած պանիր շաղ տալ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով