ԱԽՈՒԱՑՉԱՊԱ. ԸՆԿՈՒՅԶՈՎ ԵՂԻՆՋ

Ախուացչապա

Բաղադրիչներ.
եղինջ – 1 կգ,
ընկույզ – 125 գ,
գլուխ սոխ – 1 – 2 հատ կամ կանաչ սոխ – 1 փունջ,
համեմ – 5 – 6 ճյուղ,
սամիթ և մաղադանոս –  2 – 3-ական ճյուղ,
աջիկա – 1 ճաշի գդալ

Եղինջի մաքրած և լվացած ցողուններն ու տերևները 10 – 15 րոպե եփել աղաջրի մեջ: Այնուհետև քամել, սեղմելով հեղուկը հեռացնել: Եղինջը համեմել աջիկայով,ավելացնել մանր կտրատած սոխ և կանաչի, մանրացրած ընկույզ: Պատրաստի եղինջը դնել մատուցվող ափսեի մեջ և վրան ընկույզի յուղ լցնել: Ախուացչապայի հետ առանձին մատուցվում է կանաչ սոխ, սխտոր:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով