ՁԿՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Ձկով կարկանդակ

Բաղադրիչներ.
խմոր.
մարգարին – 150 գ,
կաթ – 2 բաժակ,
բուսայուղ – 50 գ,
թթվասեր – 1 ճ. գդ.,
ձու – 2 հատ,
աղ – 1 թ. գդ.,
շաքարավազ – 3 ճ. գդ.,
խմորիչ – 1 ճ. գդ.,
ալյուր
միջուկ.
ձկան աղացած փափկամիս – 600 գ,
սոխ – 1 գլուխ,
աղ, պղպեղ,
կաղամբ  – 600 գ,
դափնու տերև – 2-3 հատ,
ձու – 1 հատ

150 գ մարգարին հալեցնել, ավելացնել 2 բաժակ կաթ, 50 գ բուսայուղ, մի գդալ թթվասեր, 2 ձու, մի թեյի գդալ աղ, 3 ճ. գդ. շաքարավազ, խմորիչ, այս ամենը խառնել և թողնել: Մերթընդմերթ խառնել խմորը: Միջուկի սոխը կտրատել և տապակել, մինչև դառնա ոսկեգույն: Ավելացնել ցանկացած ձկան փափկամիս, աղով և պղպեղով համեմել, խառնելով տապակել: Կաղամբը բարակ շերտատել, խառնել մսին, կափարիչը փակ շոգեխաշել, երկու դափնու տերև դնել և եփել ևս երկու րոպե: Տապակել այնքան ժամանակ, մինչև ողջ հեղուկը ցամաքի, այլապես կարկանդակը ավելորդ խոնավության պատճառով հաջող չի ստացվի: Խմորը բաժանել երկու մասի, բացել, տարածել միջուկը: Նախապես դափնու տերևները հանել: Ծածկել խմորի երկրորդ շերտով, թողնել կես ժամ: Ձու քսել վրան, թխել 180-200 աստիճանում մոտ կես ժամ: Հանել, փաթաթել և թողնել մի քիչ հովանա: Կտրատել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով