ԼԱՎԱՇՈՎ ՌՈՒԼԵՏ

Լավաշով մսով ռուլետ

Բաղադրիչներ.
լավաշ – 5-6 հատ,
կաթ – 0.5 բաժակ,
ձու – 2 հատ,
կարագ – 1 գդ.
աղացած միս – 500 գ,
սոխ – 1 հատ,
լոլիկ – 2 հատ կամ 1 ճ. գդ. տոմատի մածուկ,
համեմունքներ,
մաղադանոս
Սոխը մանրացնել, տապակել, ավելացնել լոլիկները, համեմել: Վերջում ավելացնել կտրատած մաղադանոսը: Լավաշները հերթով դնել յուղած տապակի վրա, յուրաքանչյուրի վրա քսելով կաթից, հալեցրած կարագից, ձվից ստացված խառնուրդը: Լավաշները շարելուց հետո վրան տարածել մսի խճողակը: Միջուկը հարթեցնել, դնել նախապես տաքացված ջեռոցի մեջ: Ջեռոցի ջերմաստիճանը նախընտրելի է 180 աստիճան, ռուլետը ջեռոցում պետք է մնա մոտ 25 րոպե: Մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով