ԲԱՆԱՆՈՎ ԲՈՒԼԿԻ

Բանանով բուլկի

Բաղադրիչներ.
ալյուր – 3 1/4 բաժակ և մոտ 2 բաժակ հունցելու համար,
կարագ – 25 գ,
բանանի խյուս –  240 մլ,
աղ – 1/4 թ. գդ.,
վանիլ – 1 թ. գդ.,
գոլ կաթ – 1/2 բաժակ,
գոլ ջուր – 1/2 բաժակ,
թարմ խմորիչ – 15 գ,
շաքարավազ – 3 ճ. գդ.
վրան քսելու համար.
դեղնուց,
ջուր կամ կաթ – 1 ճ. գդ

Կարագը հալեցնել, սառեցնել: Մաղել 3 1/4 բաժակ ալյուր: Բանանը բլենդերով խյուս դարձնել, մոտ մեկ բաժակ խյուսին աղ, վանիլ խառնել: Կաթսայի մեջ լցնել կաթը, ջուրը, խմորիչը և խառնել: Ավելացնել բանանը, շաքարավազը, կարագը: Խառնել նաև ալյուրը, ստանալ կպչուն խմոր: Սեղանին առատ ալյուր ցանել, խմորը հունցել այնքան, մինչև դադարի կպչել ձեռքերին: Ծածկել, թողնել, մինչև խմորի ծավալը կրկնակի մեծանա: Խմորը նորից հունցել, փոքր գնդեր անել, շարել տապակի վրա: Վրան քսել կաթի ու դեղնուցի խառնուրդ և թողնել քսան րոպե այդպես: Նախապես տաքացնել ջեռոցը 200 աստիճան, թխել բուլկիները մոտ քսան րոպե: Բուլկիները պետք է ոսկեդարչնագույն կեղև ձեռք բերեն: Մատուցել թեյի կամ կաթի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով