ՇՈԿՈԼԱԴԵ ԿՐԵՄ

Շոկոլադե կրեմ

Բաղադրիչներ.
կաթ – 500 մլ,
սև շոկոլադ – 100 գ,
դեղնուց – 4 հատ,
շաքարավազ – 110 գ,
կարագ – 60 գ,
կարտոֆիլի օսլա – 35 գ,
կակաո – 1 թ. գդ.

Կաթը, շոկոլադն ու կակաոն եփել կրակի վրա, անընդհատ խառնել: Մի փոքր եռալուց հետո անջատել: Կաթսայի մեջ ջուր եռացնել: Էմալապատ թաս դնել կաթսայի վրա, մեջը խառնել ձուն, շաքարավազը և օսլան: Կաթը լցնել ձվի ու շաքարի վրա, անընդհատ խառնել, որ ձուն չեփվի: Աստիճանաբար կրեմը կթանձրանա: Երբ այն բավականաչափ sպնդանա, անջատել և խառնել կարագը: Կրեմը լցնել մատուցվող ամանների մեջ, թողնել հովանա, ապա դնել սառնարանի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով