ՍԵԽՈՎ ԱՂՑԱՆ

Սեխով աղցան

Բաղադրիչներ.
սեխ – կես հատ,
պղպեղ – 1 հատ,
թարմ վարունգ – 1 հատ,
խաղող – 1 ողկույզ,
մաղադանոս,
ձիթապտղի յուղ,
աղ, պղպեղ

Սեխը գեղեցիկ կտորների բաժանել: Պղպեղը բարակ շերտատել, խառնել սեխին: Վարունգը կիսել, բարակ կտրատել: Աղ, պղպեղ ցանել, կտրատած մաղադանոս շաղ տալ վրան, ձիթայուղ ավելացնել և խառնել: Վերջում ավելացնել խաղողի կիսած հատիկները:  Մատուցել անմիջապես:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով