ՇՈԳԵԽԱՇԱԾ ՀԱՎ ՍՆԿՈՎ

Հավը չինական ձևով

Հավի սպիտակ միս – 500 գ,
բրնձի գինի կամ չոր խերես – 2 թեյի գդ.,
սպիտակ սոյայի սոուս – 1 ճաշի գդալ,
ծովի աղ – 1/2 թեյի գդ.,
շաքարավազ – 1 թեյի գդ.,
հավի արգանակ – 2 ճաշի գդալ,
պահածոյացված սունկ – 450 գ,
կոճապղպեղ – 2 կտոր,
կանաչ սոխ – 3 հատ

Սոյայի սոուսը, աղը, շաքարավազը, բրնձի գինին, արգանակն ու սնկի ջուրը: Հավը խորանարդաձև կտրատել, տեղադրել հրակայուն տարայի մեջ, վրան լցնել սոուսը: Կանաչ սոխն ու քերած կոճապղպեղը լցնել հավի վրա և կափարիչը փակել:  Դնել հատուկ շոգեխաշման սարքի մեջ և եփել 10 րոպե, մինչև հավի միսը փափկի: Հավը հանել կաթսայից, առաջացած հեղուկը լցնել «վոկ» տապակի մեջ (չինական խորը թավա) և եփել թույլ կրակի վրա  2-3 րոպե: Ստացված եփուկը հավի վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով