ԽԱՇԱՆԻ

Խաշանի

Բաղադրիչներ.
խմոր.
ալյուր  – 3 բաժակ,
ձու – 1 հատ,
ջուր – 0,5 բաժակ,
աղ
միջուկ.
աղացած միս– 300 գ,
կաղամբ – 100 գ,
սոխ – 1 հատ,
աղ, պղպեղ

Ալյուրը մաղել, վրան փոս անել, կոտրել ձուն, աղ ցանել և խառնել: Աստիճանաբար ավելացնել ջուրը, խմոր հունցել: Խմորը բաժանել ընկույզից մեծ գնդիկների, բացել լոշիկի պես: Միսը աղալ: Կաղամբն ու սոխը մանր կտրատել, խառնել մսին: Ամրացնել խմորի եզրերը, ինչպես ցույց է տրված նկարում: 

Նախ ամրացնել եզրերը ուղիղ գծով, ապա մյուս անկյուններ դրան ուղղահայաց, վերջում  միացնել երկու անկյունը մի կողմում, երկուսը մյուս կողմում: 

Խաշանիները շարել յուղած տապակի մեջ, մի փոքր ջուր լցնել, կափարիչը փակել և եփել, մինչև պատրաստ լինի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով