ԴԴՈՒՄՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Դդումով կարկանդակ

Բաղադրիչներ.
խմոր.
ալյուր – 250 գ,
շաքարավազ – 1 ճ. գդ.,
աղ,
կարագ – 125 գ,
ձու – 1 հատ,
քացախ -1 ճ. գդ.,
միջուկ.
դդումի միջուկ – 500 գ,
կարագ – 50 գ,
դարչին – 1 թ. գդ.,
մշկընկույզ,
մեղր – 6 ճ. գդ.,
կաթ –  100 մլ,
ձու –  3 հատ,
շաքարավազ – 50 գ,
սերուցք –  4 ճ. գդ.,
օսլա – 40 գ

Ձուն  հարել, ավելացնել շաքարավազը, աղը, այնուհետև քացախը և ալյուրը: Կես ժամ դնել սառնարանի մեջ: Դդումի միջուկը հանել, կարագով տապակել, դարչին և մշկընկույզ ցանել վրան: Ավելացնել մեղրը, կաթը, շոգեխաշել տասը րոպե: Խյուս դարձնել դդումը: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Խմորը բացել, դնել յուղած տապակի վրա, եզրերը բարձր դնել: Ձուն հարել, շաքարավազին խառնել, միացնել սերուցքի և օսլայյի հետ: Զանգվածը լցնել խմորի վրա, թխել 35-40 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով