ՌԵՀԱՆՈՎ ՍԻԳ

Ռեհանով սիգ

Բաղադրիչներ.
սիգ – 2 հատ,
ռեհան – 6 ճյուղ,
աղ, սպիտակ աղացած պղպեղ,
կարագ – 30 գ

Ձուկը մաքրել, խռիկները հանել: Աղն ու պղպեղը խառնել, քսել ձկան վրա և ներսի կողմից նույնպես: Ամեն ձկան մի կողմում ոչ խորը  կտրվածքներ անել: Ռեհանը լվանալ, սրբիչի վրա չորացնել: Հետո կանաչին դնել ձկան փորի մեջ: Տապակի վրա բուսայուղ լցնել, ձկները դնել այնպես, որ իրար չդիպչեն, դնել ջեռոցը:  Կտրվածքներով կողմի վրա կարագ դնել: Ջեռոցը տաքացնել 190 աստիճան և եփել ձուկը քսան րոպե: Ռեհանի ճյուղերը հանել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով