Մսով, մակարոնով և բանջարեղենով աղցան

Մակարոնով աղցան

4 բաժնի համար. 300 գ տապակած միս, 500գ. մակարոն, 100-ական գ. գազար, լոլիկ, սունկ, 50 գ. նեխուրի արմատ, 30 գ. բուսայուղ, 1 ձու, 50 գ. պանիր, 1 կիտրոնի հյութ, աղ, պղպեղ:

Մակարոնը եփել աղաջրի մեջ, քամել, սառը ջրով ցողել: Մաքրած և խորանարդիկներով կտրատած գազարը, սունկը, նեխուրը աղաջրում թեթևակի խաշել, ավելացնելով բուսայուղը: Ջուրը քամել, բանջարեղենը սառեցնել: Միսը կտրատել, պղպեղ անել: Մայոնեզըի կեսը բացել բանջարեղենի արգանակով, ավելացնել աղ և կիտրոնի հյութ: Մյուս կեսը լցնել բանջարեղենի, մակարոնի և մսի վրա: Աղցանի վրա լցնել արգանակով բացած մայոնեզը, զարդարել լոլիկի և ձվի շերտերով, քերած պանրով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով