ԿՈՃԱՊՂՊԵՂՈՎ ՀԱՎԻ ԲԴԻԿՆԵՐ

Կոկոսով բդիկներ

Բաղադրիչներ.

հավի բդիկներ –  3 հատ,
կոճապղպեղի արմատ – 5 սմ,
ձու – 1 հատ,
կծու պղպեղ,
սոյայի սոուս – 3 ճ. գդ.,
գինի – 6 ճ. գդ.,
կարմիր պղպեղ,
ալյուր,
կոկոսի փաթիլներ,
բուսայուղ տապակելու համար

Կոճապղպեղի արմատները մաքրել, քերիչով անցկացնել: Հավի բդիկները կարմիր պղպեղով և կոճապղպեղով համեմել: Խառնել սոյայի սոուսը, գինին 1:2 համամասնությամբ, ավելացնել կծու պղպեղը: Ստացված խառնուրդով հավի միսը 3-6 ժամ մարինացնել: Ձուն հարել, բդիկները թաթախել ձվի մեջ, հետո թավալել կոկոսի մեջ: Տապակել ամեն կողմից երկուական րոպե: Հետո ջեռոցի մեջ եփել 30-40 րոպե 180 աստիճանում: Մատուցել բրնձի կամ բանջարեղենի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով