ԲՐԻՆՁ ՉԻՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

Բրինձ չինական

Բաղադրիչներ.
երկար բրինձ – 150-200 գ,
ձու – 3 հատ,
կանաչ ոլոռ – 1 տուփ,
սոյայի սոուս – 1 ճ. գդ.,
բուսայուղ – 2-3 ճ. գդ.,
գլուխ սոխ – 2-3 հատ,
սխտոր – 2 պճեղ,
կանաչի,
աղ, համեմունքներ

Բրինձը կիսաեփ անել, սառը ջրով լվանալ, որ հատիկները միմյանց չկպչեն: Առանձին կաթսայի մեջ հարել ձուն, դնել կրակին, մինչև կտրված կաթի նմանվի: Թավայի մեջ տապակել կտրատած սոխը, ավելացնել ոլոռը, կիսադեփ բրինձը, սոյայի սոուսը, աղ և համեմունքներ: Վերջում լցնել ձուն: Դրանից հետո ուտեստը պետք է շոգեխաշել մի քանի րոպե, մինչև բրինձը լրիվ եփվի: Մատուցել տաք վիճակում, զարդարել կանաչիով: Կարելի է մատուցել առանձին կամ ձկան հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


3 Մեկնաբանություններ ԲՐԻՆՁ ՉԻՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

  1. Lina ասեց.

    Իսկ մոտավորապես չէիք ասի ինչ համեմունքներ անել:

  2. Lina ասեց.

    և ինչ կանաչի անել:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով