ԻՏԱԼԱԿԱՆ ՄՍԱԳՆԴԻԿՆԵՐ

Իտալական տեֆտելներ

Մսագնդիկների համար.
ոչ յուղոտ խոզի միս – 500գ,
սմբուկ – 1 հատ,
սխտոր – 3 պճեղ,
կտրատած մաղադանոս – 4 ճաշի գդալ,
կարմիր գինի – 3 ճաշի գդալ,
ձիթապտղի յուղ – 1 ճաշի գդալ
Սոուսի համար.
սոխ – 2 հատ,
սխտոր – 2 պճեղ,
ձիթապտուղ – 3 հատ,
արգանակ – 250 մլ
լոլիկ սեփական հյութի մեջ – 300գ,
կեչուպ – 3 ճաշի գդալ

Սմբուկը պատառաքաղով ծակծկել, տապակել մինչև փափկի: Կեղևը հեռացնել, կտրատել, խառնել մսի, սխտորի, մաղադանոսի, կարմիր գինու, ձիթապտղի յուղի հետ: Խառնել, համեմել: Խճողակից պատրաստել գնդիկներ: Գնդիկները տապակել ձիթապտղի յուղի մեջ: Սոուսը պատրաստելու համար մանրացնել սոխը, սխտորը, սոխը տապակել: Ավելացնել արգանակը, ավելացնել կեչուպը , սխտորը և ձիթապտղի մանրացրած հատիկները: Մի քանի րոպե եփել, կափարիչը բացել և թողնել մինչև սոուսը թանձրանա: Ավելացնել մանրացրած լոլիկները հյութի հետ, կեչուպը: Տեֆտելները մատուցել սոուսի և մակարոնի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով