ՄՍՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ

Մսով կարկանդակներ

Բաղադրիչներ.
աղացած տավարի  միս – 350 գ,
աղացած խոզի միս – 350 գ,
սոխ – 2 գլուխ,
շերտավոր խմոր – 500 գ,
աղ,
բուսայուղ – 50 գ,
ալյուր – 50 գ,
ձու – 1 հատ

Սոխը մանրացնել, տապակել բուսայուղի մեջ: Ավելացնել աղացած միսը, աղ ցանել, խառնել: Տապակել այնքան, որ հեղուկ մասը գոլորշիանա: Շերտավոր խմորը բացել, քառակուսիներով կտրատել: Ամեն քառակուսու մեջ մի գդալ միջուկ դնել, եզրերին ձու քսել և փակել եզրերը սեղմելով: Կարկանդակները շարել տապակին, երեսին ձու քսել: Թխել 20-25 րոպե 180 աստիճանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով