ՀԱՎԻ ՄԻՍ ՄԻԼԱՆՅԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

Հավ միլանյան

Բաղադրիչներ.
հավի կրծքամիս – 6 կտոր,
ալյուր – 1 բաժակ,
ձու – 1 հատ,
կաթ – 1/2 բաժակ,
պաքսիմատ – 1,5 բաժակ,
քերած պարմեզան – 1/3 բաժակ,
կտրատած մաղադանոս – 1/4 բաժակ,
բուսայուղ – 1/4 բաժակ,
ձիթայուղ – 2 ճ. գդ.,
աղ, սև պղպեղ

Մսի կտորները ծեծել, մինչև բարակեն, աղ, պղպեղ ցանել վրան: Երեք միջին չափի ամաններ վերցնել, առաջինում խառնել ալյուրը, աղը, պղպեղը, ուրց, հազրեվարդ ըստ ճաշակի: Երկրորդ ափսեում խառնել ձուն ու կաթը, երրորդում պանիրը, պաքսիմատը, մաղադանոսը, մի քիչ աղ և պղպեղ: Հավի ամեն մսակտորը մտցնել ալյուրի, հետո ձվի, վերջում պաքսիմատի մեջ: Երկու կողմից լավ պաքսիմատապատել: Թավան տաքացնել, բուսայուղ լցնել: Երկու կողմից միսը տապակել, որ ստացվի համաչափ ոսկեգույն կեղև: Կարևոր է, որ մսի կտորները միմյանց չկպչեն տապակելիս:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով