ՍԱԼՈՐՈՎ ՏԱՏԵՆ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Սալորով տատեն

Բաղադրիչներ.
միջուկ.
սալոր,
կարագ – 150 գ,
շաքարավազ – 150 գ,
սալորի լիկյոր  – 1 ճ. գդ.,
խմոր.
կեֆիր – 1.5 բաժակ,
ալյուր – 1.5 բաժակ,
ձու – 1 հատ,
շաքարավազ  – 1 բաժակ,
ջուր,
վանիլ

Սալորը լվանալ, չորացնել: 150 գրամ կարագ հալեցնել, 150 գրամ շաքարավազ լցնել, մեկ գդալ սալորի լիկյոր և խառնել: Շաքարը պետք է կարամելացվի, բայց չայրվի և չսևանա: Քաղցրաջրի մեջ դնել կիսած սալորները, կտրված մասը դեպի թավայի հատակը, մի քանի րոպե շոգեխաշել: Պատրաստել խմորը. 1,5 բաժակ կեֆիրը,  1 ձուն,  1 բաժակ շաքարավազը, սոդան, վանիլը, 1,5 բաժակ ալյուրը խառնել, լցնել սալորի վրա: Խմորի մակերեսը հարթեցնել, կես ժամ դնել 180-200 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Կարկանդակը հանել, թողնել 20 րոպե, մինչև ավելորդ հեղուկը ներծծվի և շուռ տալ մեծ ափսեի մեջ: Մատուցել կաթի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով