ՀՈՒՆԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ «ԲՈՒԳԱՑԱ»

Բուգաչա

Բաղադրիչներ.
ալյուր – 200 գ,
ձու – 1 հատ,
ջուր – 3 ճ. գդ.,
բուսայուղ – 3 ճ. գդ.,
աղ,
միջուկ.
րիկոտտա կամ բրինզա – 500 գ,
կարագ – 60 գ,
ձու – 1 հատ,
դարչին – մի պտղունց,
շաքարի փոշի – 1/2 թ. գդ.

Խառնել ալյուրը, ձուն, բուսայուղը, աղը, խմոր հունցել և վրան բուսայուղ քսելով, թողնել կես ժամ հանգստանա: Խմորը բարակ բացել, վրան քսել փափկած կարագից, պանրից, ձվից ու դարչինից պատրաստված միջուկը: Ռուլետի պես փաթաթել, վրան ձու քսել, թխել 180 աստիճանում 40 րոպե: Մատուցել նախաճաշին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով