ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՏՈՍՏԵՐ ԿԱՐԱՄԵԼԱՑՎԱԾ ԾԻՐԱՆՈՎ

Ֆրանսիական տոստեր

Բաղադրիչներ.
ծիրան 350 գ,
կաթ – 125 մլ,
նարնջի հյութ – 125 մլ,
շաքարի փոշի – 50 գ,
յուղ – 2 ճ. գդ.,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
ընկույզի կրեմ – 4 թ. գդ.,
նուշ – 1 ճ. գդ.,
վանիլային շաքարավազ -10 գ,
հաց – 8 բարակ շերտ,
ձու – 2 հատ

Ծիրանները լվանալ, կիսել, կորիզները հանել, կտրատել: Նուշը չոր թավայի մեջ բովել, սառեցնել: Թավայի մեջ լցնել շաքարավազը, կարամելացնել այն: Ավելացնել թարմ քամած նարնջի հյութը և եփել երկու-երեք րոպե անընդհատ խառնելով: Ավելացնել ծիրանները, շոգեխաշել երեք-չորս րոպե, անընդհատ շուռ տալ: Հացի շերտերի կեղևները կտրել-հանել: Չորս շերտի վրա ընկույզի կրեմ քսել, ծածկել մնացած չորս շերտերով և կտրել հացերն այնպես, որ եռանկյուններ ստացվեն: Ձուն, վանիլային շաքարավազը, կաթը հարել, հացի կտորները թաթախել ստացված հեղուկի մեջ: Թավայի մեջ յուղ հալեցնել, ամեն կողմից երեք րոպե տապակել հացի եռանկյունները: Ափսեի մեջ շարել տոստերը, վրան դնել ծիրանները: Վրան ցանել նուշ և շաքարի փոշի: Կարելի է նաև վանիլային յոգուրտ լցնել վրան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով