ՍՐՃԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ

Սուրճով կոկտեյլ

Բաղադրիչներ.

կոնյակ – 25 մլ,
սառը սև սուրճ – 25 մլ,
ձու –  1 հատ,
կաթ – 100 մլ,
աղացած սուրճ – մի պտղունց,
մանրացված սառույց – 0,5 բաժակ

Հարիչի մեջ լցնել ձվի դեղնուցը, սուրճը, մանրացված սառույցը, հարել, մինչև համասեռ զանգված ստացվի: Ավելացնել կոնյակը, կաթը, նորից սառույց լցնել, հարել 5-10 րոպե: Սպիտակուցը առանձին հարել, մինչև ծավալը 5-7 անգամ մեծանա: Բաժակը կիսով չափ լցնել սառույցով, լցնել ըմպելիքը, ավելացնել հարած սպիտակուցի կեսը, զգույշ խառնել գդալով: Մնացած սպիտակուցը դնել ըմպելիքի վրա, վրան ցանել աղացած սուրճ: Կոկտեյլը մատուցել ձողիկով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով