ՊԻԴԵ ՊԱՆՐՈՎ

Պիդե պանրով

Բաղադրիչներ.
ալյուր – 0.5 կգ,
բուսայուղ – 3 թ. գդ.,
խմորիչ – 15 գ,
գոլ կաթ – 1 բաժակ,
միջուկ.
պանիր – 300 գ

Ալյուրը մաղել, ավելացնել բուսայուղը, կաթը, խմորիչը, հունցել փափուկ խմոր: Թողնել մոտ կես ժամ, ծավալը կրկնակի կմեծանա: Բացել 0.3 մմ հաստությամբ, վրան ցանել քերած պանիրը, կարելի է ըստ ճաշակի ավելացնել պղպեղ, լոլիկ: Եզրերը սեղմել այնպես, որ նավակի ձև ստանա: Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստիճան, խմորը թխել 15 րոպե, մինչև եզրերը կարմրեն:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով