ՄՍՈՎ ԵՎ ՍՈՒԿՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ

Մսով սնկով ջեռեփուկ

Բաղադրիչներ.
տավարի փափկամիս – 1,5 կգ,
շամպինիոն – 200 գ,
լոլիկ – 2 հատ,
սոխ  – 2 հատ,
սխտոր – 4 պճեղ,
նեխուր – 2 ցողուն,
գինի – 250 մլ,
ուրց – 1 ճյուղ,
մաղադանոս – 2 ճյուղ,
ալյուր – 3 ճ. գդ.,
աղացած պղպեղ – 2 թ. գդ.,
շերտավոր խմոր  – 500 գ,
դեղնուց – 1 հատ,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
աղ, պղպեղ

Միսը լվանալ, չորացնել, կտրատել խորանարդաձև: Ալյուրը, աղը, պղպեղը խառնել: Մսի կտորները թաթախել խառնուրդի մեջ: Սոխն ու սխտորը մաքրել, նեխուրը և լոլիկը լվանալ: Սոխը, նեխուրը, լոլիկը կտրատել: Սխտորը մանրացնել: Կանաչին լվանալ, տերևներն առանձնացնել: Տապակի մեջ լցնել միսը, սոխը, սխտորը, նեխուրը: Ավելացնել կարմիր գինին, ծածկել և դնել 160 °С տաք ջեռոցի մեջ 1,5 ժամ: Ժամանակ առ ժամանակ խառնել: Սունկը լվանալ, շերտատել, բուսայուղով տապակել, մինչև հեղուկը ցամաքի: Տապակը ջեռոցից հանել, սառեցնել, ավելացնել սունկը, լոլիկը, կանաչին: Աղ, պղպեղ ցանել, խառնել: Սեղանին ալյուր ցանել, խմորը բարակ բացել: Տապակը խմորով ծածկել, ավելորդ խմորը կտրել: Կենտրոնում խմորը ծակել, թղթե խողովակ դնել, ջերմաստիճանն իջեցնել 180 °С: Խմորին հարած դեղնուց քսել,  ևս 30–35 րոպե դնել ջեռոցը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով