ՏԱՐՏ ՖԼԱՄԲԵ-ԱՅՐՎՈՂ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Ֆլամբե

Բաղադրիչներ.
ալյուր – 650 գ,
սոխ – 300 գ,
ապխտած ճարպ – 300 գ,
սերուցք – 250 գ,
թթվասեր – 150 գ,
բուսայուղ – 6 ճ. գդ.,
խմորիչ – 20 գ,
շաքարավազ – 1 թ. գդ.,
աղ, պղպեղ

Խմորիչը խառնել շաքարավազի հետ, մի քիչ թողնել: Մեծ ամանի մեջ խառնել ալյուրը, աղը, բուսայուղը, 300 մլ գոլ ջուր և խմորիչը: Խմորը հունցել, ալյուր ցանել վրան: Սրբիչով ծածկել, 45 րոպե թողնել տաք տեղում: Կրեմի համար խառնել սերուցքը, թթվասերը, աղով և պղպեղով համեմել: Սոխը կիսել, բարակ շերտատել: Ճարպը բարակ ձողիկներով կտրատել: Տապակը ծածկել յուղաթղթով, խմորը բաժանել 4 մասի, մի մասը կլոր բացել և թողնել մնա 20 րոպե: Մնացած խմորը պահել: Սոխն ու ապուխտը բաժանել չորս մասի: Կրեմի 1/4 մասը քսել բացած խմորին, վրան տարածել սոխն ու ճարպը: Տապակը դնել  250 աստիճանի ջեռոցը, թխել 8-10 րոպե: Մնացած 3 շերտերը նույն ձևով թխել: Որքան բարակ է բացվում խմորը, այնքան համեղ է ստացվում կարկանդակը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով