ԱԽՈԲԼԱՆԿՈ

Ախոբլանկո

Բաղադրիչներ.

սպիտակ չոր հաց – 250 գ,
ջուր հացը թրջելու համար,
չբոված նուշ – 100 գ,
սառը ջուր – 1,5 լ,
սխտոր – 1-2 պճեղ,
կարմիր գինու քացախ,
ձիթայուղ –  200 մլ

Հացը թրջել: Նուշի կեղևը հեշտ հանելու համար վրան եռացած ջուր լցնել: Կեղևը հանել, նուշի հետ մի քիչ սխտոր ու աղ լցնել և բլենդերով աղալ: Լավ խառնելուց հետո ավելացնել քամած հացը, նորից խառնել: Դանդաղ, շատ բարակ շիթով լցնել ձիթայուղը, խառնել: Այնուհետև ավելացնել քացախը: Մեկևկես լիտր սառը ջուր ավելացնել նույն ձևով, ինչպես ձիթայուղը: Երբ ստացվի թթվասեր հիշեցնող զանգված, մատուցել: Ախոբլանկոն մատուցվում է խնձորի, ծովախեցգետնի, խաղողի, սեխի կամ բոված նուշի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով