ՁՄԵՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԲԱ

Ձմերուկի մուրաբա

Բաղադրիչներ.
ձմերուկ – 0.5 կգ,
ջուր – 2 բաժակ,
կիտրոն – 2 հատ,
շաքարավազ – 1 կգ

Ձմերուկի կեղևը հեռացնել, 0,5 կգ ձմերուկը կտրատել փոքր կտորներով, սերմերը հեռացնել: Ձմերուկի կտորները գցել մեկ բաժակ սառը ջրի մեջ, եփել 20 րոպե: Մեկ այլ կաթսայի մեջ եփել օշարակ: Երկու կիտրոնի կեղևը հանել, միջուկը կտրատել, կորիզները հանել, գցել մեկ բաժակ ջրի մեջ: Եփել տասը րոպե, ավելացնել շաքարավազի հետ խառնած կիտրոնի կեղևը և մեկ կգ շաքարավազ: Օշարակը եփել և ձմերուկի կտորները զգուշորեն գցել մեջը: Եփել մոտ կես ժամ: Մուրաբան լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով