ԲՈՒԼԿԻ-ՆԱԽՈՒՏԵՍՏ

Բուլկի-նախուտեստ

Բաղադրիչներ.
ալյուր – 500 գ,
հանքային ջուր – 250 մլ,
չոր խմորիչ – 7 գ,
բուսայուղ – 3 -. գդ.,
շաքարավազ – 2 թ. գդ.,
աղ – 4 թ. գդ.,
վրան ցանելու համար.
կտրատած մաղադանոս,
մանրացված սխտոր,
բուսայուղ,
չիլի պղպեղ, աղ

6-7 պճեղ սխտոր մանր կտրատել: Թավայի մեջ լցնել 100 մլ բուսայուղ: Տաքացնել, տապակել սխտորը 50-60 րոպե: Խմորիչը բացել շաքարավազի հետ 50 մլ գոլ ջրում: Թողնել 10 րոպե, մինչև փրփուր առաջանա: Մաղած ալյուրի մեջ լցնել խմորիչը,  250 մլ գոլ հանքային ջուրը, խմոր հունցել: Ստացվում է բավականին պինդ խմոր: Ավելացնել աղ և 3 ճաշի գդալ սխտորի բուսայուղից: Խմորը հունցել, ափսեն յուղել, վրան դնել խմորը և 1 ժամ թողնել տաք տեղում: Մաղադանոսը մանր կտրատել, խառնել թավայի բուսայուղի, աղի, սև պղպեղի հետ: Խմորը բաժանել 16 մասի, երկար գլանակներ պատրաստել, հանգույց կապել, շարել յուղաթղթի վրա, թխել 15 րոպե 200 աստիճանում: Տաք բուլկիների վրա լցնել յուղային սոուսը, շարել ափսեի մեջ: Մնացած սոուսը մատուցել առանձին ափսեի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով