ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ

Կարտոֆիլով թխվածքաբլիթ
Բաղադրիչներ.
կարտոֆիլ – 200 գ,
կարագ – 75 գ,
ալյուր – 150 գ,
ձու – 1 հատ,
աղ – 1/2 թ. գդ.,
պինդ պանիր – 50 գ
Կարտոֆիլը մաքրել, խաշել աղաջրում: Սառեցնել, քերիչով անցկացնել: Պանիրը նույնպես քերել: Ավելացնել փափկած կարագ, դեղնուց, ալյուր և աղ: Լավ խառնել, մի ժամով դնել սառնարանի մեջ: Բաժանել 16 մասի, բարակ բացել ամեն գունդը: Խմորները դնել իրար վրա, նորից գրտնակել, վրան քսել հարած սպիտակուց, աղ և քերած պանիր ցանել: Խմորը քառակուսի կտրատել, թխել 180 աստիճանի ջեռոցում քսան րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով