ՍԱԼՈՐԻ ՄՈՒՐԱԲԱ

Սալորի մուրաբա

Բաղադրիչներ.
սալոր – 1 կգ,
շաքարավազ – 1 կգ,
ջուր

Մուրաբայի համար հարկավոր է ընտրել ոչ շատ հասած պտուղներ, որպեսզի ջերմային մշակման ընթացքում նրանք ձևը չկորցնեն: Սալորները լվանալ, կիսել, կորիզները հեռացնել:

Շաքարավազն ու կես բաժակ ջուրը եփել, լօցնել սալորի վրա, թողնել երկու- երեք ժամ, մինչև հյութ դուրս գա: Դնել կրակին, հասցնել եռման, անջատել և թողնել յոթ-ութ ժամ: Այդ ընթացքում օշարակը կներծծվի մրգի մեջ: Նորից եփել մի քանի րոպե եփել, անջատել: Կրկնել մշակման գործողությունը երկու անգամ: Երրորդ անգամ դնել կրակին և եփել, մինչև պատրաստ լինի: Լցնել մաքուր բանկաների մեջ, փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով