ՐԻԶՈՏՏՈ ՄԻԼԱՆՅԱՆ

Րիզոտտո

Բաղադրիչներ.
Արբորիո բրինձ – 200 գ,
զաֆրան – 1 պտղունց,
ձիթապտղի յուղ – 2 ճ. գդ.,
հավի արգանակ կամ ջուր,
պարմեզան – 50 գ,
աղ, պղպեղ

Հաստ հատակով սոտեյնիկի  մեջ լցնել բրինձը, մեկ-երկու րոպե տաքացնել: Ավելացնել ձիթապտղի յուղը և մոտ մեկ րոպե տապակել: Զաֆրանը խառնել փոքր քանակի հեղուկին:  Բրնձի վրա լցնել այնքան արգանակ, որ հազիվ ծածկի այն, խառնել: Երբ արգանակը ներծծվի բրնձի մեջ, նորից ավելացնել, խառնել: Այդպես եփել մետ քսան րոպե: Ավելացնել զաֆրանը, խառնել: Ավելացնել քերած պանիրը, խառնել: Մատուցելիս զարդարել ռեհանի տերևներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով