ՏՈՆԱԿԱՆ ՏՈՐԹ «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1»

Տորթ Սեպտեմբերի 1

Բաղադրիչներ.
թթվասեր – 200 գ,
շաքարի փոշի – 0,5 բաժակ,
ժելատին – 40 գ,
ելակ, ազնվամորի, հապալաս, կարմիր հաղարջ – 150 գ,
կարմիր հաղարջի ճյուղեր – 2 հատ,
ալյուր – 100 գ,
շաքարավազ – 100 գ,
կարագ –  100 գ,
ձու – 2 հատ,
վանիլային շաքարավազ – 1 թ. գդ.,
փխրեցուցիչ – 1 թ. գդ.

Տապակը յուղել: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ: Ավելացնել փափկած կարագը, սովորական և վանիլային շաքարավազը: Խառնել, ստացված փափուկ խմորը լցնել տապակի մեջ և թխել 170 աստիճանում կես ժամ: Ժելատինի վրան կես բաժակ եռացրած սառը ջուր լցնել, թողնել 20 րոպե: Թթվասերը հարել շաքարի փոշու հետ: Ժելատինը մարմանդ կրակին դնել, խառնել, մինչև ձուլվի, աստիճանաբար, անընդհատ խառնելով, լցնել թթվասերի վրա և թողնել սառչի: Հատապտուղները լվանալ, չորացնել, ելակները 2–3 մասի բաժանել: Սառած բիսկվիթը մանրացնել: Խորը ամանի մեջ պոլիէթիլենային տոպրակ դնել այնպես, որ ծայրերը կախվեն դեպի դուրս: Հատակին մի քիչ պտուղներ դնել, շարել մի շերտ բիսկվիթ: Կրկնել, մինչև մթերքը վերջանա: Վրան լցնել ժելատինով թթվասերը, տոպրակի եզրերով ծածկել և չորս ժամով դնել սառնարանի մեջ: Չորս ժամ անց հանել սառնարանից, շուռ տալ ափսեի վրա և տոպրակը հեռացնել: Զարդարել հաղարջի ճյուղերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ՏՈՆԱԿԱՆ ՏՈՐԹ «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1»

  1. anna ասեց.

    isk inch e pxrecuciche??

    • Լուսինե ասեց.

      փխրեցուցիչը դա разрыхлитель-է, գրեթե բոլոր խանութներում կարելի է գնել: Ըստ էության դա սոդայի և կիտրոնաթթվի խառնուրդն է:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով