ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՊՂՊԵՂ

Պղպեղ մարինադ

Բաղադրիչներ.
կարմիր, կանաչ, դեղին պղպեղներ – 1,25 կգ,
սխտոր – 4 պճեղ,
կարմիր կծու պղպեղ – 2 հատ,
գինու քացախ – 375 գ,
անիսոնի օղի – 2 ճ. գդ.,
աղ – 2 թ. գդ.,
շաքարավազ – 5 գ,
դափնու տերև – 4 հատ

Պղպեղները լվանալ, մաքրել: Սխտորը մաքրել, չորս մասի բաժանել ամեն պճեղը: Չիլին մաքրել և կտրատել: Քացախը խառնել 375 մլ ջրին, ավելացնել անիսոնի օղին, աղը, շաքարավազը, չիլին, սխտորը, եռացնել: Մարինդի մեջ գցել պղպեղները, եփել 3 րոպե: Ավելացնել դանու տերևը: Մարինացված բանջարեղենը լցնել մաքուր բանկաների մեջ, փակել: Թողնել գոնե մեկ շաբաթ, որպեսզի համերը միախառնվեն: Կարելի է պահել սառնարանում մոտ վեց ամիս:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով