ՖԻՆՆԱԿԱՆ ՌՈՒԼԵՏՆԵՐ

Ռուլետ ֆիննական

Բաղադրիչներ.
հորթի փափկամիս – 700 գ,
միջուկի համար.
ֆիննական աղցան (5 տեսակի սունկ, գլուխ սոխ, սերուցք, մայոնեզ),
բուսայուղ, ձու, պաքսիմատ

Սունկի տարբեր տեսակները մի չափի կտրատել, աղաջրում եփել: Սոխը մանրացնել: Սերուցքն ու մայոնեզը խառնել, լցնել սունկի և սոխի վրա, խառնել: Միսը բարակ շերտերով կտրել, ամեն շերտը ծեծել, աղ, պղպեղ ցանել: Միջուկից մի գդալ դնել մսի վրա, փաթաթել, եթե հարկ լինի, չոփով ամրացնել: Ձուն հարել փոքր թասի մեջ: Ստացված ռուլետները թավալել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ: Տապակել բուսայուղով, մինչև կարմրի: Հետո կրակը մարմանդ դարձնել, կափարիչը փակել և եփել, մինչև պատրաստ լինի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով