ԱՊՈՒՐ «ԱՄԱՌ»

Ապուր Ամառ

Բաղադրիչներ
դդում – 150 գ,
կարտոֆիլ – 2 հատ,
պղպեղ – 1 հատ,
լոլիկ – 2 հատ,
գազար – 1 հատ,
սոխ – 1 գլուխ,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
կաթ – 75 մլ,
աղ, սև պղպեղ

Դդումի կեղևը, սերմերը հեռացնել, խորանարդիկներևով կտրատել: Լոլիկները ևս կտրատել: Պղպեղի սերմերը հեռացնել, կտրատել նույն ձևով: Կարտոֆիլը մաքրել, կտրատել: 1,5 լ ջուր եռացնել, լցնել կարտոֆիլը, դդումը, կրակն իջեցնել և եփել  5–7 րոպե: Ավելացնել պղպեղը, գազարը երկար շերրտատել, բուսայուղով մի քիչ տապակել, ավելացնել սոխը, ևս մի քանի րոպե տապակել: Լոլիկը լցնել սոխեռածի վրա, շոգեխաշել: Թավայի պարունակությունը լցնել կաթսայի մեջ, աղ, պղպեղ ցանել, եփել: Ապուրը լցնել ափսեի մեջ, վրան մի քիչ կաթ լցնել, մատուցել: Դդումի փոխարեն կարելի է ապուրը դդմիկով եփել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով