ԿԱՆԱՉԻՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Կանաչիով կարկանդակ

Բաղադրիչներ.

ալյուր – 250 գ,
մարգարին – 125 գ,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
աղ, սև պղպեղ,
ձու  – 4 հատ,
կանաչ մաղադանոս – 1 փունջ,
սամիթ – 1 փունջ,
կանաչ սոխ – 5-6 ցողուն,
թթվասեր – 4 ճ. գդ.

Ալյուրը, բուսայուղը, աղը, մանրացրած մարգարինի կտորները խառնել: Աստիճանաբար ջուր ավելացնել, խմոր հունցել: Գունդ անել, փաթաթել տոպրակի մեջ, 30 րոպե թողնել սառնարանում: Սոխն ու կանաչին մանր կտրատել: Ձուն հարել թթվասերի ու աղի հետ, խառնել սոխին, կանաչուն, պղպեղով համեմել: Խմորը բացել, դնել յուղած տապակի մեջ, ծակծկել պատառաքաղով: Թխել 10 րոպե 210 °С աստիճանում: Խմորը հանել ջեռոցից, լցնել միջուկը, թխել ևս կես ժամ: Սակայն ջերմաստիճանը պետք է իջեցնել 180 °С:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով