ԱՔԱՂԱՂ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ-POLLO ALLA CACCIATORA

Կաչատորե

Բաղադրիչներ.
աքլորի կամ հավի միս  – 1 կգ,
լոլիկ առանց կեղևի – 400 գ,
նեխուր – 3 ցողուն,
մաղադանոս – 1 փունջ,
գազար – 2 հատ,
սոխ –  1 գլուխ,
սխտոր – 1-2 պճեղ,
հազրեվարդ – մի ճյուղ,
չոր գինի – 1 բաժակ,
ձիթապտղի յուղ – կես բաժակ,
աղ և պղպեղ

Խորը թավայի մեջ բուսայուղ տաքացնել: Խոշոր կտորները տապակել երկու կողմից 10 րոպե: Երբ լավ կարմրի, լցնել մանր կտրատած բանջարեղենը` սոխը, սխտորը, գազարը, նեխուրը: Ավելացնել հազրեվարդը, աղ, պղպեղ: Եփել ևս 5 րոպե: Լցնել գինին: Երբ այն գոլորշիանա, լցնել լոլիկները, խառնել, շոգեխաշել մարմանդ կրակով կես ժամ: Մատուցել կարտոֆիլի հետ, զարդարել մաղադանոսով:  «Gustosisssimo!»

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով