ԱՋԱՐԱԿԱՆ ԽԱՉԱՊՈՒՐԻ

Աջարական

Բաղադրիչներ.
ալյուր – 1,2 կգ,
խմորիչ – 50 գ,
ջուր – 300 մլ,
շաքարավազ – 30 գ,
ձու – 15 հատ,
պանիր – 800 գ,
կարագ – 250 գ,
աղ – 20 գ

Ալյուրը մաղել, բաժանել երեք մասի: Յուրաքանչյուր մասին ավելացնել գոլ ջրով բացած խմորիչ, խմոր հունցել, 3-4 ժամ թողնել: Գոլ ջրին խառնել աղ, շաքարավազ, լցնել ստացված թթխմորի վրա, ավելացնել մնացած երկու մաս խմորը նույնպես և ստանալ միջին պնդության խմոր: Թողնել հասունանա, նորից հունցել, մեկ ժամ թողնել: Կրկին հունցել, խմորը բաժանել մոտ 200 գրամանոց գնդերի: Ամեն գունդը ձեռքով բացել, նավակի ձև տալ: Անալի պանիրը և ձուն խառնել, լցնել խմորե նավակի խորը մասի մեջ: Խաչապուրին թխել  ջեռոցում 10-12 րոպե: Հանել ջեռոցից, մի ձու կոտրել վրան և կրկին դնել ջեռոցը  3-5 րոպե: Վրան մի կտոր կարագ դնել: Մատուցել տաք-տաք:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով